ՄԻՊ-ը՝ ՔՊ–ականների կողմից հոգևորականներին ահաբեկիչ անվանելու մասին

Ես ի սկզբանե հրապարակային հայտարարություն եմ ունեցել՝ խոսելով անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին, և սա ոչ միայն այս դեպքի, այլ ցանկացած այլ դեպքի տեսանկյունից կարող է մտահոգիչ լինել: Այս մասին,  լրագրողների հետ զրույցում,  նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով իշխանական թիմի ներկայացուցիչների՝ հոգևորականներին ահաբեկիչ անվանելուն:


«Առաջին հերթին հասցեավորել եմ իրավապահ մարմինների գործողությունները հարցի հետ կապված, որովհետև շատ կարևոր է նաև հարցին վերաբերելի նրանց զսպվածությունը, օգտագործվող խոսույթը և այլն, բայց կարևոր է նաև, որ մնացյալ դերակատարները այս հանգամանքը հաշվի առնեն», - ընդգծել է Մանասյանը։


Նա հավելել է, որ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս նման դեպքերի նվազումը, բայց խնդիրը դեռ ամբողջությամբ չի լուծվել: Մանասյանը հույս հայտնեց, որ հնարավորություն կլինի այն ամբողջությամբ լուծել:

Քաղաքականություն