Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ
Հուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։
Փրկարարները հոսանքազրկել են «Lada» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին։ «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու չորս ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ խոսնակը` զինվորականների մասնակցությամբ վթարի մասին
Ի պատասխան ԶԼՄ հարցումների: Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:«ՊՆ հաշվեկշռում գտնվող մեք...
Կամչատկայում երկրորոդ հզոր երկրաշարժն է գրանցվել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը հայտնել է Կամչատկայի ափերի մոտ նոր...
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՊՆ ծառայողներ են
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյո...
Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին
Օգոստոսի 3-ին, ժամը 18:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվ...