Պատահարներ
Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին
Mariam Z.
Օգոստոսի 3-ին, ժամը 18:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:
Վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0