ՊՆ խոսնակը` զինվորականների մասնակցությամբ վթարի մասին
Ի պատասխան ԶԼՄ հարցումների: Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք` այսօր, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում:
Նմանատիպ հոդվածներ
Հանգստյան գոտում երեխա է կորել. 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները
Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն...
Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. տուժածները զինվորականներ են
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Լրատվականի տ...
Ռուսաստանում կորել է կապն ինքնաթիռի հետ, որում կա 43 ուղևոր
ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում կա 43 ուղևոր (ներառյալ 5 երեխա) և անձնակազմի 6 անդա...
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 23-ին, ժամը 01:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղո...