Ուկրաինան շատ մոտ է Ռուսաստանի խորքը հարվածելու համար բալիստիկ հրթիռներ ստեղծելուն. ՊՆ նախարար
Ուկրաինան աշխատում է բալիստիկ հրթիռների ստեղծման վրա։ Եվ այն շատ մոտ է սեփական զենք ունենալուն՝ Ռուսաստանի խորքը հարվածելու համար, BBC News Украина-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։
Պատասխանելով այն հարցին, թե երբ հնարավոր կլինի տեսնել ուկրաինական բալիստիկ հրթիռներ և դրանց կանոնավոր կիրառումը Ռուսաստանում գտնվող թիրախների դեմ, Շմիգալը նշել է, որ Ուկրաինան շատ մոտ է դրան։
«Ուկրաինայի նախագահն արդեն հայտարարել է, որ Ուկրաինան կունենա իր սեփական բալիստիկան։ Մենք շատ մոտ ենք դրան։ Դա, ըստ էության, այն ամենն է, ինչ ես կարող եմ հրապարակավ հայտարարել տվյալ հարցի վերաբերյալ»,- շեշտել է նա։
Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս տարվա մայիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայել է հնարավորինս արագացնել բալիստիկ հրթիռների ստեղծումը։
«Խնդիրն այն է, որ հնարավորինս արագացվի ուկրաինական բալիստիկայի ստեղծումը։ Մեր հեռահար հնարավորությունները Ուկրաինայի անվտանգության հստակ և արդյունավետ երաշխիք են»,- ասել էր նա այն ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքում էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայր...
Սա պետք է լիներ երեքօրյա պատերազմ. Թրամփը՝ Ուկրաինայի մասին
Սա պետք է լիներ երեքօրյա պատերազմ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:«Ես Պուտինի հետ խոսում էի Ուկրաինայի մա...
Ատոմային սուզանավերն արդեն այնտեղ են, որտեղ պետք է լինեն. Թրամփ
ԱՄՆ երկու միջուկային սուզանավերը, որոնք նախկինում վերաբաշխվել էին «համապատասխան տարածաշրջաններ», արդեն հասել են համապատա...
Կիևը Վարշավային խնդրել է 120 միլիոն եվրոյի վարկ տրամադրել. Սիբիգա
Կիևը Վարշավային խնդրել է 120 միլիոն եվրոյի վարկ տրամադրել լեհական զենք գնելու համար։ Այս մասին «Ուկրինֆորմ»-ին տված հարց...