
Հայաստանում թրաֆիքինգի գրանցված դեպքերն ավելանում են. մանրամասներ

Հայաստանում առավել շատ տարածված թրաֆիքինգի տեսակներից է հարկադիր կամ պարտադիր աշխատանքը և նաև սեռական շահագործման ձևերը: Այս մասին այսօր ասուլիսում ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը։
«2020 թվականին Հանրապետությունում գրանցված թրաֆիքինգի դեպքերը 10-ն են եղել, որոնցից 1-ը սեռական շահագործման դեպք, 2021 թվականին՝ 16 քրեական գործ, որոնցից 7-ը աշխատանքային, 9-ը սեռական շահագործման վերաբերյալ։ 2022 թվական՝ 8 քրեական գործ, 4-ական դեպք աշխատանքային և սեռական շահագործման, 2023 թվականին 27 քրեական վարույթ է նախաձեռնվել, 4-ը՝ սեռական, 23-ը աշխատանքային շահագործման վերաբերյալ, 2024 թվականին 38 քրեական վարույթ, որոնցից 20-ը սեռական շահագործման, 18-ը՝ աշխատանքային շահագործման, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում 22 քրեական վարույթ է եղել, որոնցից 15-ը սեռական շահագործման, 7-ը աշխատանքային շահագործման դեպքեր են»,- ներկայացրել է Կիրակոսյանը։