Ադրբեջանում կփակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը
Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի գործունեությունն այդ երկրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցությունն Ադրբեջանի գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնակայանի միջոցով: Այս մասին հայտնել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության վարչության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը:
Մարտի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան, այն կիրականացվի անմիջապես նրանց կենտրոնակայանների միջոցով։
Այսօր ավելի վաղ Բայրամովն ընդունել էր Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սաջա Ֆարուկ Աբդուլլահին՝ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ «Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը Հետ...
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները: Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչ...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում չեղարկել է մի շարք գնման գործընթացներ
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթա...
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դատախազ...