Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի արձագանքին․ Պեսկով
Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի արձագանքին՝ Ստամբուլում վերջին բանակցությունների ժամանակ հնչած աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ոչ, այս հարցի շուրջ դեռևս փոխըմբռնում չկա, մենք սպասում ենք», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Հավելենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Ստամբուլի Չիրագան պալատում և տևել է մոտ մեկ ժամ։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանը առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...