
Քանի ջրցան մեքենա է օգտագործվել Վարդավառի տոնին

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացվել է երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 42, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 37 տեխնիկա։
Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով, երկու հերթափոխով իրականացվել են 298 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։
Մաքրությունը իրականացվել է 7 «ԿԱՄԱԶ» և 12 «Կերշեր» փոշեկուլ մեքենաներով, աշխատանքի իրականացման համար շահագործվել է Բելառուս տեսակի 7, «Քաթ» տեսակի 2 տրակտորներ, 7 ինքնաթափ և 22 ջրցան մեքենաներ։
Նշվում է նաև, որ Վարդավառի տոնակատարությունների ժամանակ բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ օգտագործվել է 25 ջրցան մեքենա։