Մեդվեդևն արձագանքել է Թրամփի կողմից Ուկրաինայում հրադադարի նոր ժամկետի սահմանելուն

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իր X սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագրերի խաղ» է խաղում Ռուսաստանի հետ։


«Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ քայլեք քնկոտ Ջոյի հետքերով», - գրել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։


Հուլիսի 28-ին Թրամփը հայտարարել է, որ որոշել է կրճատել Ուկրաինայում համաձայնության հասնելու վերջնաժամկետը մինչև 10-12 օր։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «չկա որևէ պատճառ սպասելու» մինչև սեպտեմբերի 3-ը, քանի որ Միացյալ Նահանգները բանակցություններում որևէ առաջընթաց չի տեսնում։

Քաղաքականություն