Գնացե՛ք, ջրե՛ք այգին, որովհետև հետո մենք ենք պատասխան տալու․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող այգիների, մասնավորապես՝ Կոնսերվատորիայի դիմացի այգու վիճակին։


«Կոնսերվատորիայի այգին, որը երկարաժամկետ վարձակալության է տրված, ունենք դատական գործընթաց։ Դատական պրոցեսների շատ-շատ երկար ձգձգումները բերում են նրան, որ այդ այգիները սկսում են չորանալ։ Պետք է խնդրեմ՝ անկախ նրանից՝ վարձակալած է, թե ոչ, գնացե՛ք, ջրե՛ք այգին, որովհետև հետո մենք ենք պատասխան տալու»,- ասել է նա։


Նա հանձնարարել է ջրել այգին՝ անկախ նրանից, որ այն իրենց տիրապետության տակ չէ և դատական գործընթաց է ընթանում։


«Անկախ նրանից՝ դատական գործընթաց է, թե ոչ, վնաս է քաղաքին հասցված, մի հատ էլ իրավական տեսանկյունից շարունակությունը պետք է նայենք։ Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այգին։ Դա՞ է նպատակը։ Եթե դա է նպատակը, մի հատ էլ համապատասխան հետևանք պետք է իրենց համար ունենա չհետևելը, որովհետև սա քաղաքացին ուղիղ հասցված վնաս է։ Վնասում են մեզ՝ երևանցիներիս, Երևան քաղաքին, և իրենք պետք է պատժվեն։ Իսկ դուք գնացեք՝ ջրեք»,- ասել է նա։


Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Քաղաքականություն