Գերմանիայում գնացքի վթարի հետևանքով կան զոհեր և ավելի քան 50 վիրավոր
Գերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։
Վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։
«Մեր տվյալներով՝ վագոններում այլևս մարդիկ չեն մնացել, և բոլորին ցուցաբերվել է բժշկական օգնություն», - ասել է տեղի փրկարար ծառայության ղեկավար Շարլոտա Ցիլլերը։
Վթարից կարճ ժամանակ առաջ տարածքում փոթորիկ է եղել, և ենթադրություններ կան, որ այն քայքայել է հողաթումբը, ինչի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից։
Առայժմ, սակայն, պաշտոնական վարկած չի հաստատվել։ Ըստ նախնական տվյալների՝ գնացքում եղել է մոտ 100 ուղևոր։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ խոսնակը` զինվորականների մասնակցությամբ վթարի մասին
Ի պատասխան ԶԼՄ հարցումների: Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:«ՊՆ հաշվեկշռում գտնվող մեք...
Խոսրովում բռնկված հրդեհը մարվել է
Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկ...
Հանգստյան գոտում երեխա է կորել. 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները
Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն...
Կամչատկայում երկրորոդ հզոր երկրաշարժն է գրանցվել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը հայտնել է Կամչատկայի ափերի մոտ նոր...