Քաղաքականություն
Թրամփը՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև ծագած պատերազմի մասին
Ofelya
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ, որից հետո հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի իշխանությունները ցանկություն են հայտնել անհապաղ հրադադարի մասին։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ի իր սոցէջում։
«Ես հենց նոր խոսեցի Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ, և դա շատ լավ զրույց էր։ Թաիլանդն, ինչպես նաև Կամբոջան, ցանկանում են անհապաղ հրադադար և խաղաղություն: Մենք դա շուտով կտեսնենք», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի հետ քննարկել է Թաիլանդի հետ հակամարտության կարգավորման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը. փաստաբանը մանրամասներ է հայտնել
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
5.0