
Թրամփի սահմանած մաքսատուրքերը՝ համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի կատարի իր խոստումը՝ Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա, որոնք գնում են ռուսական նավթ, սահմանել 100% ներմուծման մաքսատուրքեր, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ Վենեսուելայի օրինակը ցույց է տվել, որ նման սպառնալիքները անարդյունավետ են։ Rapidan Energy Group խորհրդատվական ընկերության աշխարհաքաղաքական ռիսկերի տնօրեն Ֆեռնանդո Ֆերեյրան գործակալությանը ասել է, որ երկրորդային մաքսատուրքերը կարող են չափազանց կոշտ գործիք լինել Ռուսաստանի դեմ։
«Եթե դուք պատրաստ եք օգտագործել «միջուկային տարբերակը», օրական շուկայից հանելով ավելի քան 4,5 միլիոն բարել և խզելով առևտրային կապերը այլ երկրների հետ՝ ռուսական նավթի ներմուծման պատճառով, դուք ռիսկի եք դիմում նավթի գների կտրուկ աճի և համաշխարհային տնտեսության փլուզման, Ռուսական նավթ գնող երկրների վրա 100% մաքսատուրքերի սահմանումը կարող է նվազեցնել համաշխարհային մատակարարումը և բարձրացնել գները։ Վերլուծաբանները կասկածում են, որ Թրամփը թույլ կտա դա տեղի ունենալ», - ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Թրամփը սպառնացել է սահմանել «շատ խիստ մաքսատուրքեր», եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլուծվի 50 օրվա ընթացքում։ Այս ժամանակահատվածում Ռուսաստանը պետք է կնքի Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր։ Հակառակ դեպքում, Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանվեն առնվազն 100% ներմուծման մաքսատուրքեր։