Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ
Հայաստանում անհրաժեշտ է նոր պահանջներ սահմանել դեպի Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար։ Այս մասին հուլիսի 1-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ։
Օրենսդրական փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրող կազմակերպություններն ու այն պահեստավորող ընկերությունները՝ Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական գնահատման համակարգում (TRACES) հետագայում գրանցվելու համար։
Փաստաթղթով նախատեսվում է նաև հաստատել այս համակարգում տնտեսվարող սուբյեկտների գրանցման, գրանցման դադարեցման, ինչպես նաև Հայաստանից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգը։
«Օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում»,- հավելել է Սարգսյանը։
Կարճ քննարկումից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Վրաստանից արձագանքել են հայկական ապրանքների` Ռուսաստան վերարտահանման լուրերին
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե հայկական արտա...
Հայ արտահանողները կարող են չվճարել մաքսատուրք մի շարք երկրներում. էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և մի շարք գործընկեր երկրների միջև գործող ազատ...