Հասարակություն

Ռուսաստանում կործանված ինքնաթիռից փաստաթղթեր են հայտնաբերվել ու առգարվել

Ofelya
Ռուսաստանում կործանված ինքնաթիռից փաստաթղթեր են հայտնաբերվել ու առգարվել

Ամուրի մարզում ինքնաթիռի վթարից հետո քննիչները խուզարկություններ են անցկացնում ավիաընկերությունում, ինչպես նաև օդանավակայանում: Հայտնաբերված փաստաթղթերն առգրավվել են։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։


«Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննիչներն աշխատում են Ամուրի մարզում ինքնաթիռի վթարի վայրում, ինչպես նաև խուզարկություն և փաստաթղթերի առգրավում են իրականացնում ավիափոխադրող կազմակերպություններում», - ասել է նա։


Հավելենք՝ «Անգարա» ավիաընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ամուրի մարզի Տինդայի օդանավակայանում վայրէջքի երկրորդ մոտեցումից հետո: Տարբեր աղբյուրների համաձայն, ինքնաթիռում եղել է 46-ից 49 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները: Բոլոր ուղևորները մահացել են: Տեղեկատվություն հաստատվել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250