Չեմ զղջում տվածս քաղաքական գնահատականների համար․ Հակոբյանը նամակ է գրել ՔՀԿ-ից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հարապարակել է հոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նամակը ՔԿՀ-ից։
«ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)»։
Հակոբյանը նամակի մեջ մասնավորապես նշել է, որ չի զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար։
«Իշխանությունների հակասահմանադրական և հակաօրինական գործունեության հետևանքով պետությունը գահավիժում է անդունդ, համապատասխան կառույցները անգործության են մատնված, ձևավորված ավտորիտարիզմի պայմաններում վախի մթնոլորտ ստեղծելով և բացահայտ քաղաքական նկատառումներով կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքական գործիչներ և վարվող քաղաքականությանն ընդիմացող ակտիվ երիտասարդներ»,- գրել է նա ։
Հիշեցնենք ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։ ԱԺ պատգամավորը մեղադրվում է՝ 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գոր...
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապ...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․«Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայր...