Անհասկանալի են պատճառները և հիմնավորումները․ Թորոսյանը՝ իր հաշիվների վրա կալանք դնելու մասին
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերնագրելով՝ «Ապաքաղաքական բարերարները»՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի պահանջով իր հաշիվների վրա կալանք դնելուն։
«Բազմիցս ապացուցվել է, որ փողի քանակությունը բացարձակ չի նշանակում նաև խելքի առկայություն, հատկապես՝ քաղաքական։ Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել։
Անդրադառնալով իմ մասին այսօրվա հրապարակմանը, հաստասում եմ, որ իմ դեմ ներկայացված հայցում «մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում»։
Նա գրառմամբ հավելել է․
«Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից
Իսկ Կալուգայում իր հարստությունը դիզած «բարերար» Սամոյին մի բան կասեմ, էդքան կաս դու կամ քո «պաշտպանության խոդհուրդը» մեր քաղաքական հայտարարություններին քաղաքական պատասխան տուր, թեև ակնհայտ է, որ այդքան չկաք ոչ դու, ոչ էլ քո վարձու «պաշտպանները»։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գոր...
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապ...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայ...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ այսպե...