Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ»
Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի պահանջով: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Վերջինս զրպարտության և վիրավորանքի համար դիմել է դատարան` ընդդեմ Թորոսյանի, և պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել` արգելանք դնել նրա հաշիվների վրա։
Միջնորդությունը բավարարվել է: Թորոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ-կվարտիրայում։ Առաջինի անունն Արշակ ա։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը` Սամվել Կարապետյանին»։ Այս հայտարարությունը, ըստ Կարապետյանի փաստաբանների, պարունակում է ե՛ւ վիրավորանք, ե՛ւ զրպարտություն։
Թորոսյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել նույն ամբիոնից եւ բարոյական վնասի փոխհատուցում վճարել՝ 9 մլն-ի չափով։
Բացի այս հայցից, գործարարի կողմից ՔՊ-ական պատգամավորների, փորձագետների եւ կայքի դեմ եւս 9 դատական հայց է ներկայացվել՝ «անձի պատիվը, աժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար»»,- գրել է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Բանակցությունների արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է «Ինչ հաջողվեց ներկա իշ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...