Ստամբուլում այս շաբաթ նախատեսված է երկու կարևոր բանակցություն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ հուլիսի 23-ին կամ 24-ին: Ստամբուլում նախատեսված է երկու կարևորագույն բանակցություն: Այս մասին հաղորդում է «Ինդեփենդենտ Թյուրքչե» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։


«Այս շաբաթ Ստամբուլում սպասվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում: Բանակցությունները կարող են տեղի ունենալ չորեքշաբթի կամ հինգշաբթի: Պատվիրակության վայրի, ժամանակի և կազմի մասին տեղեկատվություն չի հրապարակվում», - գրում է թերթը։


Թերթը գրել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդասիրական օգնությունը, գերիների փոխանակումը, ենթակառուցվածքների անվտանգությունը և սահմանային անվտանգության միջոցառումները։


Ուրբաթ օրը Ստամբուլում նաև նախատեսված են բանակցություններ Իրանի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Սա կողմերի միջև առաջին պաշտոնական շփումը կլինի այն բանից հետո, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն վերջերս հարվածներ հասցրին Իրանի որոշ օբյեկտների։


Ակնկալվում է, որ քննարկման առանցքում կլինեն Իրանի միջուկային գործունեության սահմանափակման, վերահսկողական մեխանիզմների վերագործարկման և փոխադարձ վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումները։


Քաղաքականություն