Սևանա լճում կորած ամուսինները հայտնաբերվել են. մանրամասներ

Այսօր փրկարարներն ու ջրափրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 03:50-ի սահմաններում, Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ին և 60-ամյա Արև Ա.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan-ը:


Լրատվականի տվյլաներով վերջինները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ հայտնել են, որ երբ իրենք փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը և քամին մի քանի կիլոմետր նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։


Անգամ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ափից չհեռանան, սակայն քամին ոչ միայն իր սև գործն է արել, այլև թիավարելու համար նախատեսված թիերից մեկն է կոտրվել։


Նշված անձինք ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։


Ոստիկանները հայտնաբերել են նաև փչովի նավակը, որով ամուսինները դուրս էին եկել լիճ։


Հիշեցնենք` երեկ՝ հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել


Քաղաքականություն

Պատահարներ