Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, ապա այդ դեպքում, հարցի զուտ բարոյական կողմին չանդրադառնալով, նրա մեղքի կամ առնվազն իրավական պատասխանատվության մասին օբյեկտիվ հետևության հանգելու համար տուժող կողմը պահանջում է հասարակությանը և քրեական վարույթի մասնակիցներին ներկայացնել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող՝ խոսակցությունները, հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վրաերթից զոհված Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:
Հիշեցնենք` Երևանի 29-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանը զոհվել է 2022 թվականի ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցա...
Կապանի օդանավակայանն ապագայում կարող է սպասարկել նաև միջազգային չվերթներ. օդանավակայանի տնօրեն
Հաշվի առնելով Կապանի աշխարհագրական դիրքը, տարածքի ռելիեֆը և հեռավորությունը Երևանից՝ «Սյունիք» օդանավակայանի գործունեութ...
Հայաստանում նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել
Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախ...
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արևշատ համայնքում տեղի ունեցող ձերբակալություններից
Արևշատ համայնքում խուլիգանության փաստով նախաձեռնված է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավ...