
Ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման արդյունքում, էապես բարելավվել է ինքնաշխատ բացթողումների տեսակարար կշիռը։ Իսկ զննման դեպքերի տեսակարար կշիռը հասել է Համաշխարհային մաքսային կազմակերպության նախանշած՝ 5 տոկոս ցուցանիշին։
Ավտոմատ բացթողնման համակարգն աշխատում է «կանաչ ուղի» միջերեսային արտացոլման տիրույթում, այսինքն, հենց կանաչ ուղու ընթացակարգից է ինքնաշխատ եղանակով, համաձայն համակարգում ներդրված չափորոշիչների, ընտրվում օրինակելի և պատճաշ լրացված հայտարարագիրը և ապրանքը բաց է թողնվում ավտոմատ եղանակով:
Ի դեպ, «Կանաչ ուղի» ընթացակարգից ինքնաշխատ բացթողնման գործիքակազմով ընտրված հայտարարագրերի քանակը նախորդ տարվա համեմատ շեշտակի ավելացել է։ Եթե 2024 թվականին ամբողջ տարվա ընթացքում 131 ապրանքային հայտարարգիր է ինքնաշխատ բացթողնվել, ապա 2025 թվականի ապրիլից գործարկված համակարգի միջոցով, ամսական կտրվածքով՝ շուրջ 2000 ապրանքային հայտարարգիր։