Վրաստանի սահմանը հատել չկարողացող կոնյակ արտահանողների վարկերի վճարումները կհետաձգվեն
Վրաստանի տարածքով տարանցման ձգձգումների պատճառով տուժած հայկական կոնյակ արտահանողների համար կհետաձգվեն 2022–2023 թթ. խաղողի մթերման համար վերցրած վարկերի վճարումները մինչև 6 ամիս: Այս մասին որոշում ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
«Նախագծի ընդունման արդյունքում որոշակիորեն կմեղմվի ներգրավված վարկերի սպասարկման բեռը, տնտեսվարողները հնարավորություն կունենան ծրագրից օգտվելու նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրեր և կատարել խաղողի լրացուցիչ ծավալներով մթերումներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Հիշեցնենք` կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ամերիկյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-Ները զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. ««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղ...
Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանում 3 միլիոն դոլարով ռադիոակտիվ ուրան գնել
Բաթումիում ձերբակալվել են Վրաստանի և թուրքիայի քաղաքացինեը՝ ուրան վաճառելու փորձի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի Պե...
Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...
Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղությամբ. ՆԳՆ
Տարածված տեսանյութի վերաբերյալ ավտոբուսի վարորդը ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել։ Կազմված փաստաթղթերը փ...