Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Մասնավորապես՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: Սպանություն կատարելու համար երկու անձի առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար:
1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն։
1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող հրազենից նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստերի հիմքով Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Վերջինս ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ամերիկյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-Ները զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. ««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղ...
Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանում 3 միլիոն դոլարով ռադիոակտիվ ուրան գնել
Բաթումիում ձերբակալվել են Վրաստանի և թուրքիայի քաղաքացինեը՝ ուրան վաճառելու փորձի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի Պե...
Վրաստանի սահմանը հատել չկարողացող կոնյակ արտահանողների վարկերի վճարումները կհետաձգվեն
Վրաստանի տարածքով տարանցման ձգձգումների պատճառով տուժած հայկական կոնյակ արտահանողների համար կհետաձգվեն 2022–2023 թթ. խաղ...
Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղությամբ. ՆԳՆ
Տարածված տեսանյութի վերաբերյալ ավտոբուսի վարորդը ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել։ Կազմված փաստաթղթերը փ...