Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանում 3 միլիոն դոլարով ռադիոակտիվ ուրան գնել
Բաթումիում ձերբակալվել են Վրաստանի և թուրքիայի քաղաքացինեը՝ ուրան վաճառելու փորձի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչա Մգելաձեն:
Նրա խոսքով՝ մեղադրյալները ցանկացել են ուրան վաճառել 3 միլիոն դոլարով: Այս միջուկային նյութը, հաշվի առնելով իր հզորությունը և ճառագայթման աղբյուրը, հարմար է ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով պայթուցիկ սարքեր պատրաստելու համար, պնդում է ՊԱԾ ներկայացուցիչը:
Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով (միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ թափոնների և նյութերի անօրինական մշակում): Այս հոդվածով նրանց սպառնում է 5-ից 10 տարի ազատազրկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործարքը խափանվել է Բաթումիում Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ամերիկյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-Ները զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. ««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղ...
Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...
Վրաստանի սահմանը հատել չկարողացող կոնյակ արտահանողների վարկերի վճարումները կհետաձգվեն
Վրաստանի տարածքով տարանցման ձգձգումների պատճառով տուժած հայկական կոնյակ արտահանողների համար կհետաձգվեն 2022–2023 թթ. խաղ...
Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղությամբ. ՆԳՆ
Տարածված տեսանյութի վերաբերյալ ավտոբուսի վարորդը ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել։ Կազմված փաստաթղթերը փ...