ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թող Փաշինյանը գա ու տեսնի Armat Media-ի կապարակնքված դռները
Armat Media-ի գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ այս պահին Քննչական կոմիտեում են գտնվում լրատվամիջոցի աշխատակիցները, որոնցից 9-ը հոգի նույն քրեական վարույթի շրջանակում հրավիրվել են հարցաքննության՝ որպես վկա։
Նրա խոսքով՝ շուրջ մեկ ամիս առաջ իրավապահները խուզարկություն են իրականացրել Armat Media-ի խմբագրությունում, առգրավել համակարգիչներն ու աշխատակիցների անձնական հեռախոսները, ինչի հետևանքով, ըստ նրա, խաթարվել է խմբագրության աշխատանքը։
«Եթե ասում են, թե մեր աշխատանքը չի խաթարվել, թող Փաշինյանը գա ու տեսնի Armat Media-ի կապարակնքված դռները։ Թող գա և տեսնի, թե ինչ վիճակում է խմբագրությունը»,- ասել է նա։
Խմբագիրը նաև դիմել է Հայաստանում Եվրոպական միության դեսպանին՝ հարց բարձրացնելով, թե արդյոք ԵՄ անդամ որևէ երկրում լրատվամիջոցի գործունեության նկատմամբ նման գործողությունների դեպքում նույն լռությունը կպահպանվեր։
Նա կոչ է արել նաև խոսքի ազատությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին արձագանքել ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ Armat Media-ի աշխատակիցների իրավունքները խախտվել են։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:ՆԻԿ.jpg 161.31 KBԹեհրանի «Մեհրաբադ» միջազգայ...