
ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել Հայաստանին՝ երեք երեխաների մոր կալանքի գործի վերաբերյալ

ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել Հայաստանին՝ ութ ամսական երեխայի՝ կալանավորված մոր հարցով: Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է, ստացել են պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։
«Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»,- հայտնում է փաստաբանը՝ կից ներկայացնելով նաև նամակի պատճենը։
Հավելենք՝ երեք երեխաների մայր Լիանա Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է: Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինն ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կաչող թողնել: