
Սպիտակում օձի խայթոցից երեխաներ են հոսպիտալացվել

Սպիտակի բժշկական կենտրոնը հայտնել է.
«Այսօր՝ հուլիսի 16-ին, կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր և անմիջապես տեղափոխել հիվանդանոց։
Արդեն ԲԿ-ում շտապ կարգով կազմակերպվել են համալիր բոլոր հետազոտությունները։ Իրականացվել է օձի խայթած վերքի առաջնային մշակում, ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն։ Երեխայի վիճակը գնահատվում լավ։
Խորհրդակցություն է իրականացվել մարզի գլխավոր վարակաբանի հետ, տեղեկացվել է նաեւ ՀՎԿԱԿ-ին։
Օձի խայթոցով մեկ այլ տուժած էլ բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։
Այս դեպքում էլ օձը խայթել էր 14-ամյա երեխայի։ Տեղեկացվել են բոլոր կառույցները, այդ թվում` ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչությանը: Վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի հանձնարարականով ժամանել են նաեւ Սպիտակի ՀՓՋ-ի փրկարարները:
Տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։
Հարգելի քաղաքացիներ, օձի խայթոցի ցանկացած դեպքի ժամանակ անհապաղ դիմեք բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ հակաթույն ստանալու համար։
Ինքնաբուժումը վտանգավոր է և կարող է բարդությունների պատճառ դառնալ
Օձի խայթոցից տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»։