Ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են. մենք չենք փնտրում կոնֆլիկտային իրավիճակ. Փաշինյան

Թեպետ ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են, սակայն պաշտոնական Երևանը չէր ցանկանա ստիպված լինել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ի՞նչ է լինելու ռուսական հեռուստաալիքների հետ, որոնք փակելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են հնչում ՀՀ իշխանությունների կողմից։


Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։


«Ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինեինք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։ Ես շատ հարգալից և բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գործոնից բացի, մարդկայնորեն էլ անհարմար կզգար, եթե Հայաստանը ստիպված լիներ նման որոշում կայացնել


Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են Երևանին ստիպել գնալ նման որոշումների։ Եթե շատ ստիպեն, ինչ անենք, պետք է ուզած-չուզած` գնանք»,- եզրափակել է Փաշինյանը։

Քաղաքականություն