
Մենք անվտանգության ոլորտում հիմնարար խնդիրներ ունենք. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է երկրում «անվտանգային հիմնարար խնդիրների» առկայության մասին, որոնք ի հայտ են եկել Իրանի և Իսրայելի միջև ռազմական բախման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքը։
«Վերջին պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ մենք անվտանգության ոլորտում հիմնարար խնդիրներ ունենք։ Պետք է ախտորոշել ոլորտում առկա խնդիրները՝ նվազագույնի հասցնելու մեր երկրի վնասը», - ՌԻԱ Նովոստիի փախանցմամբ` ասել է Փեզեշքիանը։
Իրանում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում հաղորդվել է տասնյակ անձանց ձերբակալման մասին, որոնց երկրի իշխանությունները մեղադրում էին Իսրայելի հետ համագործակցության մեջ: Տեղեկություններ են եղել նաև Թել Ավիվի համար անօդաչուների արտադրման և օգտագործման մասին, մասնավորապես՝ Իրանում դիվերսիաներ իրականացնելու նպատակով:
Fox News հեռուստաալիքը նույնպես հայտնել էր, որ նախքան հարված հասցնելն Իսրայելը կարողացել է խաբեությամբ հավաքագրել Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարներին: Իրանական Fars գործակալությունը ևս նշել է «տեղեկությունների ճշգրտությունը», որոնց Իսրայելն արդեն տիրապետում էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման վայրում հարձակումն իրականացնելու համար (որտեղ ներկա էր և ոտքերի թեթև վնասվածքներ ստացավ նաև Փեզեշքիանը): Ինչպես նշել է գործակալությունը, դիտարկվում է ներդրված լրտեսի մասին վարկածը։