
Իրանը կարող է ավելի ուժեղ հարված հասցնել ԱՄՆ-ին. Ալի Խամենեի

Իրանը կարող է ավելի ուժեղ հարված հասցնել ԱՄՆ-ին և «մյուս» երկրներին, քան հասցրել է իրանա-իսրայելական հակամարտության ժամանակ։ Այս մասին Իրանի դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի ռազմաբազան, որի վրա հարձակվել էր Իրանը, շատ կարևոր էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Այդ բազայի վրա Իրանի ջախջախիչ հարվածի մասշտաբներն ակնհայտ կդառնան, հենց որ այդ լուրերի գրաքննությունը չեղարկվի։ Իհարկե, Միացյալ Նահանգներին և այլ երկրներին կարելի է ավելի մեծ հարված հասցնել»,-ասել է Խամենեին։
Խամենեին նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի մոտենա «թույլ կողմի դիրքերից»: Նրա խոսքով՝ Իրանն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները և հաջողակ կլինի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտում: