ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարին մեղադրում են Գազայում սպանություններին մասնակցելու մեջ

Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը մեղադրում է ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին Գազայում տեղի ունեցած սպանություններին մասնակցության համար: 


Կազմակերպությունը  պաշտոնական գրություն է ուղարկել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել «Գազայի հումանիտար հիմնադրամի»  մի շարք պաշտոնյաների, այդ թվում Դավիթ Փափազյանի և մասնավոր պահնորդական ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք աշխատում են հիմնադրամի հետ պայմանագրով։


 Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը ընդգծել է, որ  կան անհերքելի ապացույցներ, որ այդ անձինք ներգրավված են ծանր հանցագործություններում, որոնք դատապարտվել են ՄԱԿ-ի պաշտոնյաների, տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից: Ինչպես նաև կան ՄԱԿ-ի զեկույցներ և դեպքերի վայրերից փաստաթղթավորված վկայություններ, որոնք հաստատում են ծանր հանցագործությունների կատարումը, այսպես կոչված, բաշխիչ կետերի մոտ:


Հավելենք` Դավիթ Փափազյանը զբաղեցնում է «Գազայի մարդասիրական հիմնադրամի» ղեկավարի պաշտոնը, հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի անմիջական աջակցությամբ:


Նշենք, որ Փափազյանը ԱՆԻՖ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2019-2024 թվականներին: