Հասարակություն
Մի քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել Հայաստան․ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.
«Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող բեռնատարների պարագայում։ Արդեն որերորդ օրն է՝ խոչընդոտվում է վրացական անցակետում տասնյակ գազատարների մուտքը Հայաստան։ Գազատարների վարորդներն ահազանգում են, որ ստեղծված պայմաններում գազի ճնշումը բարձրանում է՝ առաջացնելով արտահոսքի, պայթյունի վտանգ»։
Նա շեշտել է, որ արդեն իսկ շեշտակի բարձրացել է հեղուկ գազի գինը՝ 120-ից հասնելով 180 դրամի:
Պատկան մարմինների անգործության պայմաններում շատ հաճախ տնտեսվարողները անձամբ մեկնում են Վրաստան՝ տեղում փորձելով լուծել խնդիրը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում ձերբակալվել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ադրբեջանցի ոստիկանապետը
Զարուհի Փոստանջյանը տուգանվել է երեք երեխաների մոր կալանքի գործով նիստի ուղիղ եթերի համար
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտում վճարման 3 տարբերակ կգրոծի
Երևանի բիզնես կենտրոններից մեկից միլիոնավոր դրամների գումարներ են հափշտակել
Ավելին Հասարակություն բաժնից
«Օրենքով գողը» հրահանգել է չընտրել ՔՊ-ին. նա կալանավորվել է
2.0