Երևանի բիզնես կենտրոններից մեկից միլիոնավոր դրամների գումարներ են հափշտակել
Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային տարածքում մի խումբ անձինք խաբեությամբ միլիոնավոր դրամների գումարներ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, խումբը համացանցային զանգեր է կատարել օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և առաջարկել իբրև թե շահութաբեր ներդրում կատարել։ Օգտագործելով իրենց կողմից կառավարվող կեղծ ներդրումային հարթակները՝ նրանք համակարգչային տարբեր ծրագրերի օգնությամբ հասանելիություն են ստացել հիմնականում եվրոպական երկրներում բնակվող անձանց հաշիվներին և խնայողություններին։
Ապա բանկային քարտերը կցել են տարբեր վիրտուալ՝ իրենց կողմից կառավարվող հարթակներին, փոխանցումներ կատարել՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:
Հափշտակություններից հետո հանցավոր կազմակերպության անդամները ֆինանսական միջոցները փոխանցել են բազմաթիվ կրիպտոդրամապանակների, ապա կանխիկացրել: Այնուհետև կանխիկացված գումարն արտարժույթով բաժանել են կազմակերպության անդամներին, օգտագործել որպես տարածքի վարձավճար և այլն։
Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը)։
Նշենք նաև, որ հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում ձերբակալվել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ադրբեջանցի ոստիկանապետը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ադրբեջանցի ոստիկանապետ...
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտում վճարման 3 տարբերակ կգրոծի
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային...
Լողորդներին արգելել են առաջնության ժամանակ հրապարակել Ռուսաստանի դրոշը
Չեզոք կարգավիճակով մրցող ռուսաստանցի մարզիկներին արգելել են սոցիալական ցանցերում հրապարակել իրենց երկրի դրոշը Սինգապուրո...
Ռուսաստանում ձերբակալվել են 4 ադրբեջանցի ձեռնարկատերեր՝ ոստիկանությանը կաշառելու համար
Ռուսաստանի Լենինգրադ մարզում ձերբակալվել են 4 ադրբեջանցի ձեռնարկատերեր՝ տեղական ոստիկանության ղեկավարությանը կաշառելու մ...