Իսրայելի վախկոտ փորձն անպատիժ է մնացել․ Իրանի ԱԳՆ

Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը հայտարարել է, որ անվտանգության և հետախուզական ուժերի կողմից հավաքված արժեքավոր տվյալների շնորհիվ երկրի ներսում թշնամական ցանցեր են հայտնաբերվել, հայտնում է Mehr-ը։


Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը հանրությանը հավաստիացրել է, որ հետագա միջոցառումները ձեռնարկվում են «արագ, վճռական և ճշգրիտ», և որ մոտ ապագայում հանրությանը կտրամադրվի ավելի շատ տեղեկատվություն։


Պատասխանելով այն պնդումների թե  բանտի վրա Իսրայելի վերջին հարձակումը նպատակ է ունեցել վերացնել որոշակի լրտեսների, Ջահանգիրն ասել է. «Ես չեմ հաստատում այդ պնդումը»։


Ընդ որում, նա ընդգծել է, որ  բանտի վրա հարձակվելով՝ Իսրայելի նպատակն է եղել ևս մեկ անգամ ցուցադրել իր արհամարհանքը միջազգային նորմերի նկատմամբ։


«Սիոնիստական ռեժիմի հարձակման նպատակն էր ցույց տալ, որ նա նշանակություն չի տալիս միջազգային կանոններին», - ասել է նա՝ հավելելով, որ նման վարքագիծը համահունչ է մարդու իրավունքների խախտումների նրա անցյալի փորձին, որոնք անպատիժ են մնացել։


Նա այս հարձակումն անվանել է «վախ սերմանելու և հասարակությանը Իսլամական հեղափոխության, իսլամի և Իրանի աջակցությունից զրկելու վախկոտ փորձ»։

Քաղաքականություն