Քաղաքականություն
Թրամփը հիասթափված է Ռուսաստանից և գոհ չէ Պուտինից
Վաշինգտոնը զենքեր է ուղարկում Ուկրաինային ՆԱՏՕ-ի միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նշել է, որ հիասթափված է Մոսկվայից և Ռուսաստանի հարցով հուլիսի 14-ին շատ «կարևոր հայտարարություն» կանի։
«Մենք զենքեր ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքերի համար 100%-ով։ Մենք Patriot-ներ կուղարկենք ՆԱՏՕ-ին, իսկ հետո ՆԱՏՕ-ն կբաշխի դրանք»,- ասել է Թրամփը:
Հուլիսի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պաշտպանական սպառազինություն կուղարկի Ուկրաինային՝ Ռուսաստանի առաջխաղացման ֆոնին։
Թրամփը վերջին օրերին բազմիցս նաև հայտարարել էր, որ գոհ չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսրայելից հայտնում են՝ ռազմական էսկալացիայի նոր փուլ է սպասվում
Իրանի կոշտ արձագանքը՝ «Եվրատեսիլ»-ի սկանդալին․ Ոչ ոք չի կարող փոխարինել ՀՀ դրոշը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյանի խոստումը
5.0