ՍԱՏՄ-ն՝ ծաղկի արտահանման խնդիրների մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: Այս մասին հայտարարություն է տարածել ՍԱՏՄ-ն.
«Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:
Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են:
Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ...
Բացահայտվել է դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը
Վրաստանի Սննդի ազգային գործակալության կողմից սոցիալական ցանցերում դեղձի արհեստականորեն գունավորման կադրերի տարածման արձա...
Ֆրանսիական դատարանը արդարացրել է լրագրողին. նա հայտարարել էր, որ Մակրոնի կինը փոխել է սեռը
Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, հայտարարել էր, որ հնարավոր է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ:...
Խախտումներ՝ «Բեկոն Պրոդուկտ» և «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ներում. կասեցվել է գործառույթը
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը...