Հռոմում անցկացվել է Ուկրաինային աջակցության հարցով համաժողով
Ուկրաինային աջակցության հարցով Հռոմում անցկացվող համաժողովին առաջին անգամ միացել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը և սենատորներ Լինդսի Գրեհեմն ու Ռիչարդ Բլումենթալը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովին միացել են տեսակապով: Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը կոչ են արել մեծացնել ճնշումը և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ապահովելու Ուկրաինայում կրակի դադարեցումը:
Կոնֆերանսի մասնակիցները 10 միլիոն եվրո են խոստացել Ուկրաինայի վերակառուցման համար:
Նախքան գագաթնաժողովի մեկնարկը Ուկրաինայի նախագահը հանդիպումներ է անցկացրել Գերմանիայի կանցլերի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Նիդերլանդների վարչապետների հետ: Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր գնել ԱՄՆ-ից և դրանք մատակարարել Ուկրաինային: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վճարի 500 միլիարդ եվրոյի փոխհատուցում, այլապես հասանելիություն չի ստանա իր սառեցված ակտիվներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...