Այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի մասին է, այդպես խաղաղության չեն հասնում․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառու է կատարել ֆեյբուքյան իր էջում․


«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։


Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել , դա պարզից էլ պարզ է»։


Նա գրել է, որ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ուղիղ հայտարարել է, որ «հայկական եկեղեցին մեծ ապառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան տարածաշրջանային բոլոր երկրների համար, սակայն այս հայտարարությունն այդպես էլ անպատասխան է մնալ  ՀՀ վարչապետի կամ պետական որևէ մարմնի կամ պաշտոնյայի կողմից: Փոխարենը, այդ հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետը մայիսի 29-ից սկսել է սաստիկ եկեղեցահալած քաղաքականություն` զուգորդված ատելության ու վիրավորանքների արշավով:


«Խաղաղությունը բոլորիս համար բարձրագույն արժեք է, մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է, իսկ այդպես խաղաղության չեն հասնում, դա միայն աղետ է բերում` խաթարելով մեր ներքին կայունությունն ու պետականության հիմքերը, խարխլելով անվտանգությունը»,- հավելել է Թաթոյանը։

Քաղաքականություն