Քաղաքականություն

Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է. ՌԴ ԱԳՆ

Marine 15 դիտում
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի իր գնահատականների համար, որոնք հրապարակվել են Իրանին հարվածներից մի քանի օր առաջ։


ՄԱԳԱՏԷ-ն պետք է երաշխիքներ տրամադրի Թեհրանին, որ հետագայում չի փորձի քաղաքականացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Հիմա մենք վստահ ենք․ քարտուղարությունը պետք է ինչ-որ երաշխիքներ տա, որ այսուհետ ամենախիստ կերպով կառաջնորդվի այն լիազորություններով, որոնցով օժտված է, և չի փորձի ինչ-որ սյուժեներ մեջ գցել, որոնք հետագայում կօգտագործվեն քաղաքականացնելու, անդամներից որևէ մեկի շահերն առաջ մղելու համար»,-ասել է Լավրովը լրագրողներին:


Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին հավաստիացրել էր, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել, դրանք ընդամենը մեղադրանքներ են, որոնք գալիս են Իսրայելից: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մեջ խնդիրներ չի տեսնում։


Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է․ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250