ՌԴ-ն կհարձակվի ՆԱՏՕ-ի եվրոպական երկրի վրա․ եթե Չինաստանն ուժ կիրառի Թայվանի վրա

«Ռուսները այժմ երեք ամսում երեք անգամ ավելի շատ զինամթերք են արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները՝ մեկ տարում», - ասել է ՆԱՏՕ-ի  դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։


«Եթե Չինաստանը որոշի ուժ կիրառել Թայվանի նկատմամբ, ապա Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել շեղել եվրոպացիների ուշադրությունը՝ հարձակվելով ՆԱՏՕ-ի տարածքի վրա»։ Այս մասին հայտնում է Dolce Welle-ն։


Ըստ Ռյուտեի, նման սցենարի հավանականությունն աճում է, և Պեկինին ու Մոսկվային զսպելու համար անհրաժեշտ է երկու քայլ։ Դրանցից մեկը կապված է դաշինքի ուժեղացման հետ, «որպեսզի ռուսները երբեք չհարձակվեն», հաղորդում է DW-ն։ Որպես երկրորդ միջոց Ռյուտեն նշել է պաշտպանական արդյունաբերության և նորարարությունների ոլորտում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ համատեղ աշխատանքը։


Ռյուտեն համարում է, որ ՆԱՏՕ-ի առջև ծառացած է «հսկայական աշխարհաքաղաքական մարտահրավեր», և դա նախ և առաջ Ռուսաստանն է։ 

Քաղաքականություն