Էրդողանը կրկին պատրանքներ է կառուցել Զանգեզուրի միջանցքի շուրջ

Իրանական լրատվամիջոցները արձագանքում են Թուրքիայի նախագահի խոսքերին։ Մասնավորապես, նրան թե «Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի նաև Միջին միջանցքի ռազմավարական զարգացմանը։ Թուրքական ապրանքները Կասպից ծովով ավելի արագ կհասնեն Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան ապրանքները կսկսեն անցնել Թուրքիայով»։


Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողների հետ իր հայտարարության ժամանակ։


Իրանական Sepah Pasdaran Telegram ալիքը գրում է․ 


«Էրդողանի Բաքու կատարած այցից հետո նա կրկին սկսեց պատրանքներ կառուցել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Սակայն նա պետք է հստակ հասկանա. եթե նա հույսը դնում է պարոն Պեզեշկյանի որևէ խոստման վրա և մտադիր է գործել դրանց համաձայն, ապա խորապես սխալվում է։


Այս հարցը դուրս է գալիս մասնավոր կամ պետական ​​գործիչների լիազորություններից։ Այն անմիջականորեն կապված է Իրանի բարձրագույն ազգային շահերի հետ և գտնվում է Գերագույն առաջնորդ՝ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի բացառիկ իրավասության ներքո։


Իրանական ժողովուրդը և նրա ղեկավարությունն արդեն հնարավորություն են տվել բանակցություններին Արևմուտքի հետ, և նրանք լավ հիշում են, թե ինչի են դա հանգեցրել։ Այսօր Իսլամական Հանրապետությունում տեղ չկա միամտության կամ դիվանագիտական ​​փորձերի համար։


Վերջնական որոշումը պատկանում է Առաջնորդին։ Եվ ոչ մի արտաքին ճնշում՝ քաղաքական, ռազմական կամ տնտեսական, չի ազդի Իրանի անսասան կամքի վրա։ Սա ազգային արժանապատվության և պետության ռազմավարական խորության հարց է»։

Քաղաքականություն