Ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի քննարկումները

Ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Mundo Internacional ամսագրին տված հարցազրույցում՝ Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ընթացքում:


Խոսելով Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին՝ Ամիրբեկովը ընդգծել է, որ 30 տարվա հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում կայուն և անշրջելի խաղաղություն հաստատելու համար: Միևնույն ժամանակ, նա նշել է համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները:


Դրանց թվում են Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը,  ինչպես նաև իրենց նշանակությունը կորցրած կառույցները, ինչպիսին է Մինսկի խումբը, վերացնելու անհրաժեշտությունը:

Քաղաքականություն