Քաղաքականություն

Գոմից ոչ մի բանով չէր տարբերվում. բառեր չեմ գտնում. Հակոբ Արշակյան

Marine 2,327 դիտում
Գոմից ոչ մի բանով չէր տարբերվում. բառեր չեմ գտնում. Հակոբ Արշակյան

«Չեմ ուզում կոպիտ ասել, բայց գոմից ոչ մի բանով չէր տարբերվում զուգարանը էն ժամանակ, երբ ես ծառայել եմ: Այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը: Եվ այսօր իր խմբակցության պոռոտախոս, չակերտավոր հայրենասերները, որոնք տարբեր որակումներ են փորձում մեզ տալ, թողել դուրս են եկել դահլիճից»,- այս մասին այսօր Աժ  նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:


Հնարավոր  չէ ունենալ առողջ բանակ, եթե քո բանակի հրամանատարությունը զբաղված է իր առանձնատները, շոգեբաղնիքները, լողավազանները բանակի, ազգային պարկերի ու ժողովրդի հաշվին սարքելով:


«Դա՞ է արդյոք մարտի 1-ի՝ ժողովրդին 5-6 հոգով մի տեղ չհավաքվելու հրահանգներ տալու գինը: Դա՞ են խցկել գրպանդ, լողավազանն ու շոգեբաղնիքը խցկել են գրպանդ, որովհետև դու մարտի 1-ին ժողովրդին սպառնո՞ւմ էիր: Քոչարյանի գեներալ, դա՞ է քո ուսադիրների գինը:


Բառեր չեմ գտնում, սիրելի՛ հայրենակիցներ, արտահայտելու իմ զայրույթը, հուզմունքը, զարմանքը»,- ասել է Արշակյանը:


Հիշեցնենք` այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքել էին ԱԺ նիստերի դահլիճը՝ չցանկանալով մասնակցել Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250