
Գլխավոր դատախազի պատասխանը վերագրում եմ ինձ. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ, տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին:
Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար, պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը այլ ոչ թե հերքումը լսեցի իմ կողմից ներկայացված պնդմանը...»
«Հետևաբար, եկեք ևս մեկ անգամ ֆիքսենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից, ինչն՝ աննախադեպ է, ինքը՝ քաղաքական հետապնդման հերթական տվյալներից մեկն է, ինչն անհերքելի է:
Ի դեպ՝ միջին ծանրության հանցանքի ենթադրյալ դեպքով, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանին հենց կալանավորելու վերաբերյալ, դրանով իրավունքի գերակայությունը հերթական անգամ ստորացնելու վերաբերյալ, ավաղ, ոչինչ չասվեց»,-գրել է նա: