
Ալիևը Իրանի նախագահին ցույց է տվել «հայերի կողմից մզկիթների ոչնչացման հետևանքները»

Իլհամ Ալիևը` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Շուշիում ցույց է տվել «հայերի կողմից մզկիթների ոչնչացման հետևանքները»:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր՝, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Mehr-ը։
Փեզեշքիանն այցելել է օկուպացված Ստեփանակերտ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին՝ ընդգծելով Իրանի հանձնառությունը տարածաշրջանային համագործակցության և կայունության ամրապնդմանը։
Հիշեցնենք` Փեզեշքիանն ուրբաթ օրը վայրէջք է կատարել օկուպացված Արցախում գտնվող Վարանդա (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնական ընդունելությամբ և պատվո պահակախմբով։
Փեզեշքիանը հույս հայտնել, որ իր այցը կխթանի քաղաքական ներգրավվածությունը և կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև կամրապնդի հարևան պետությունների միջև համագործակցությունը: