Մի ձեռքով ԵՄ-ից են կառչում, իսկ մյուսով՝ Շանհայի կազմակերպությունից. կողմնորոշվեք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.


«Առավոտը ԵՄ են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ-ին, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:


Այս որոշումը տրամաբանական կլիներ, եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։ Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։


Կողմնորոշվեք, վերջապես, որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։ Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։


Հիշեցնենք ` ԱԳՆ մամուլի խոսնակ ը հայտարարություն էր տարածել.


«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»