
Ադրբեջանի քաղաքացի է արտահանձնվել ՌԴ-ից. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 2-ին պատասխանելով թալիշական ծագում ունեցող պատմաբան և ակտիվիստ Զահիրադին Իբրահիմովի Ադրբեջանի կողմից առևանգման մասին հայ լրագրողի հարցին, հայտարարել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է և կալանավորվել է Բաքվի պահանջով։
«Պարզապես հիշեցնեմ, որ մայիսի 15-ին ԱԳՆ-ն արդեն մեկնաբանել է այդ պատմությունը։ Ռուսաստանի օրենսդրությունը, ինչպես գիտեք, չի նախատեսում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների արտահանձնում, հետևաբար, Ադրբեջանի քաղաքացի Իբրահիմովը արտահանձնվել է Բաքվի խնդրանքով»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք` Ժամանակին նա զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ անօրինական գործողություններ կատարելու համար։
Այժմ, Եկատերինբուրգում ՌԴ քաղաքացիների վերջերս ձերբակալմանն առնչվող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նշել են իրավապահ մարմինները, քրեական պատմություն է, այս քրեական պատմության մեջ ներգրավված անձինք մեծ քրեական փորձ ունեն։
Նրանք կասկածվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում՝ սպանության մեջ։
«Ես կրկին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս տեղեկությունը տրամադրել է մեր երկրի քննչական կոմիտեն», -նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։