Ռուսաստանի դեմ հատուկ դատարան կստեղծվի. Զելենսկին ստորագրել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է փաստաթղթեր՝ վավերացնելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործության համար Հատուկ դատարան ստեղծելու մասին համաձայնագիրը։ Նա այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում։
«Ես խնդրում եմ ժողովրդական պատգամավորներին անհապաղ քննարկել այս հարցը։ Ես նաև ակնկալում եմ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության և գրասենյակի թիմերը արագ կներկայացնեն գործընկերների հետ համապատասխան աշխատանքային ժամանակացույց՝ դատարան ստեղծելու մասին համաձայնագրի իրականացման և ինստիտուտի իրական գործարկման համար», - ընդգծել է Զելենսկին։
Նախագահը ընդգծել է, որ այս տարի Ռուսաստանը պետք է զգա, որ ագրեսիայի հանցագործության համար իր պատասխանատվությունը անխուսափելի է, և որ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական գործընթացը իսկապես սկսվել է։
Հիցնենք, որ Զելենսկին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 25-ին Ստրասբուրգում ստորագրել են Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ դատարան ստեղծելու մասին համաձայնագիր։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հաջորդ քայլը Գերագույն ռադայի կողմից հաստատումն է, որից հետո կսկսվի միջազգային իրավական գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...